Հոկտեմբերի 15-ին Տուլոն նավահանգստում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանսիայի պաշտպանության ու վետերանների գծով պետքարտուղար Հյուբերտ Ֆալկոն բացել են ֆրանսիացի նավաստիներին նվիրված հուշատախտակը, որոնք Մուսա լեռան 4100 հայերին փրկեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Հուշատախտակի վրա գրված է՝ «Հայերը երախտապարտ են:
«Նրանք ոչ միայն մեր նավատորմի, այլ նաև ողջ Ֆրանսիայի պարծանքն են»,-ասել է Հյուբերտ Ֆալկոն: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտարարել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, իր ելույթում Ֆալկոն հիշեցրել է այն դարավոր կապերի մասին, որ առկա են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև: