Հոկտեմբերի 16-ին Գորիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ նա, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայ-մաններ թելադրել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավ-թիչներն են պայմաններ թելադրել»:
Հայաստանի նախագահը լրագրողների ուշադրությունն է դարձրել գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խմբի, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսումնասիրությանը: «Ըստ վերջին արդյունքների, հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի: Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շատերը, այդ թվում և` ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ և ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո՛, նրանց հաջողվել է մեզ տկարացնել, բայց նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը` հանգիստ ու վստահ, որովհետև դեռ անելիք ունենք առնվազն առաջիկա 8 հազար տարիներին»,- ասել է Սերժ Սարգսյանը` ողջունելով սփյուռքահայ լրագրողների այցը հայրենիք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: