18 հոկտեմբերի 2010 - 14:46 AMT
Լիտվայի Սեյմասի փոխնախագահին հանձնվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի ) փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետային:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման և հաստատման գործընթացին աջակցելու համար Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Ալգիս Կաշետան ՀՀ Ազային ժողովի նախաահ Հովիկ Աբրահամյանի կարադրությամբ պարևատրվեց ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:

Լիտվացի հյուրին հանձնելով պարգևը` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Ալիս Կաշետայի ներդրումը Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում և նշեց, որ նրա այցը կնպաստի Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը: Հաշվի առնելով, որ Ալիս Կաշետան Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն է, ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այցը լուրջ ազդակ կլինի նաև միջխորհրդարանական կապերի աշխուժացման առումով:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալիս Կաշետան շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և ասաց , որ սա Լիտվայի Սեյմասի ու այն պատամգավորների պարգևն է, ովքեր աշխատում են հանուն երկու երկրների կապերի ամրապնդման: Ալիս Կաշետան նշեց, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է դատապարտվեն, և 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասը, նշելով հայ ժողովրդի ցեղասպանության 90-րդ տարելիցը, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև, որում, դատապարտելով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կայսրությունում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ պատմական իրողությունը:

Լիտվայի Սեյմասի փոխնախագահը վստահություն հայտնեց, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը կշարունակվեն ու կզարգանանմ հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: