18 հոկտեմբերի 2010 - 16:06 AMT
Թուրքիան մտադիր է օգնել Ադրբեջանին զե՞նք արտադրել

Թուրքական МКЕК ընկերությունը քննարկում է Ադրբեջանի հետ համատեղ զենքի և զինամթերքի արտադրության կազմակերպման հնարավորությունը: Թուրքական МКЕК ընկերությունը մտադիր է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ համատեղ արտադրել դիպուկահար IST-12,7 հրացաններ, մերձամարտում կիրառվող գնդացիր-ատրճանակներ և նռնականետեր:

Նախատեսվում է, որ համատեղ արտադրությունը կսկսվի 2011թ. սկզբին: Ադրբեջանը նաև պայմանագիր է կնքել МКЕК-ի հետ 1,150 հազար դոլարի զենք ու զինամթերք արտադրելու մասին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:--ԿԱ— Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են համատեղ զենք արտադրել