ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:
Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի օգոստոսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 16.0 մլրդ. դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի օգոստոս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 51.9 տոկոսը:
2010-ի օգոստոսին հարկային մարմիններն իրականացրել են 51 ստուգում, որի արդյունքում պետբյուջե լրացուցիչ վճարվել է 246.3 մլն դրամ: