19 հոկտեմբերի 2010 - 14:04 AMT
Էրդողանը սպառնում է Հունաստանին հրաժարվել մասնակցությունից ԵԱՀԿ խորհրդաժողովին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Միջերկրական ծովի հարցերով ԵԱՀԿ ամենամյա համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին Աթենքում, Իսրայելի մասնակցության դեպքում, որը չկա մասնակիցների ցուցակում: Այդ մասին հաղորդում է CNN Turk-ը: Նույնը Էրդողանն ասել է նաև հունական Skai TV հեռուստաալիքին:

Ավելի վաղ նա նախազգուշացրել էր Իսրայելին, որ նա մոտ է Մերձավոր Արևելքում մտերիմ բարեկամի կորցնելուն, ինչպիսին Թուրքիան է: «Իսրայելի կառավարությունը պետք է վճարի իր ագրեսիվ քաղաքականության համար»,- ասել է Էրդողանը:

Մինչդեռ, Իսրայելը չկա համաժողովի մասնակիցների ցուցակում, որը սկսելու է իր աշխատանքն այս շաբաթ Աթենքում: