19 հոկտեմբերի 2010 - 16:46 AMT
ԼՂՀ պետական պարգեւներով են պարգեւատրվել ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունն ու Արցախի մասնաճյուղը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

Բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար եւ Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվել է Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը, «Երախտագիտություն» մեդալով՝ Հայ օգնության միության Արցախի մեկուսի մասնաճյուղը:

Արցախի Հանրապետության նախագահը նույն օրը մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության պալատում Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել ՀՕՄ-ի կենտրոնական եւ Արցախի շրջանային վարչությունների անդամներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: