19 հոկտեմբերի 2010 - 16:55 AMT
Հայաստանը Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում կներկայացնեն 45 ըմբիշներ

Հոկտեմբերի 22-24-ը Վանաձորում կանցնի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ նվիրված Օլիմպիական խաղերի մրցանակակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և Աշխարհի գավաթի գավաթակիր Ստեփան Սարգսյանի հիշատակին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, մրցաշարին կմասնակցեն մարզիկներ 7 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից ու Իսրայելից:

15-րդ ավանդական մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 63 հազար դոլար:

Հայաստանի հավաքականի կազմում 45 ըմբիշ կա: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ բոլոր մարզիկները մրցաշարին են նախապատրաստվել սեփական մարզիչների հետ: «Աշխարհի առաջնությունից հետո հավաքականը համատեղ հավաք չի անցկացրել: Իսկ արդեն այդ մրցաշարից հետո կձևավորվի նոր կազմը, որը պատրաստ կլինի այլ միջազգային մրցաշարերի»,-ասել է Բաղդադյանը: