20 հոկտեմբերի 2010 - 14:07 AMT
Գերմանիան հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման օգտին

«Մենք նպաստում ենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների հաստատմանը և ջանքեր կգործադրենք այդ ուղղությամբ: Գերմանիան դրական է գնահատում Թուրքիայի քաղաքականությունն, ուղղված հարևանների հետ բնականոն հարաբերությունների հաստատմաը»,-ասել է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը` ելույթ ունենալով Թուրքիայի Մեծ ազգային ժողովում: Նա նշել է, որ սահմանի բացումը Թուրքիայի ու Հայաստանի միջև բարենպաստ կլինի տարածաշրջանային կայունության տեսակետից: «Այս հարցում մենք ձեզ կաջակցենք»,-ասել է Գերմանիայի նախագահը:

Վուլֆն անդրադարձել է նաև Կիպրոսի խնդրին և նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի փոխադարձ հարգանքի հիման վրա՝ կայուն խաղաղության հասնելու համար, գրում է թուրքական «Ռադիկալը»: