20 հոկտեմբերի 2010 - 18:42 AMT
Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2010-ի հունվար-սեպտեմբերին աճել է 7.9%-ով` կազմելով 106 048 դրամ

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսականաշխատավարձնավելացել է 7.9Ջ-ով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 106048 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա օգոստոսի հետ համեմատած սեպտեմբերին աշխատավարձի մակարդակը մեծացել է 7%-ով:

Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.2%-ով` կազմելով 85 184 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 9.3%-ով` կազմելով 133 382 դրամ:

Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-սեպտեմբերին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 1.2%-ով` կազմելով 82 100 մարդ: Ընդ որում, օգոստոսի համեմատ սեպտեմբերին գործազուրկների թիվը կրճատվել է 0.6%-ով: