Թուրքիայում ուսանողները բողոքում են մահմեդական գլխաշորեր` հիջաբներ կրելու արգելքը հանելու դեմ: Անկարայում ոստիկանությունը ձերբակալել է ուսանողների խմբի, որոնք հավկիթներ էին նետել նախարար Էղեմեն Բաղիսի վրա: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, անցյալ շաբաթ բարձրագույն կրթական հանձնաժողովը որոշում էր ընդունել հիջաբներ կրելու արգելքը չեղյալ հայտարարելու մասին: Այսուհետև ավանդական մահմեդական գլխաշորեր կրող ուսանողուհիները կարող են հաճախել պարապմունքների: «Մենք կկազմակերպենք ուսանողների համազգային դասադուլ այդ որոշման դեմ, որը սպառնում է հանրապետության աշխարհիկ կառուցվածքին»,- ասել է նա:
Փորձագետները չեն բացառում, որ որոշումն ընդունվել է իշխող իսլամական Արդարություն կուսակցության ճնշման տակ, չնայած նրան, որ երկրի սահմանադրությունում դեռ չի մտցվել համապատասխան ուղղումը: