21 հոկտեմբերի 2010 - 13:34 AMT
2010թ. Հայաստանը կավարտի 10-տոկոսանոց գնաճով

«Ամենայն հավանականությամբ, ընթացիկ տարին մենք կավարտենք 10 տոկոսանոց գնաճով, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ, որը բացասաբար կազդի տնտեսական զարգացման և հարկաբյուջետային ցուցանիշների վրա»,- լրագրողներին ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` մեկնաբանելով 2010-ի հունվար-սեպտեմբերին արձանագրված 7.8- տոկոսանոց գնաճը:

Նա կարծում է, որ եթե բյուջեի եկամուտներն աճեն 10 տոկոսով, ապա դա կլինի ոչ թե աճ, այլ ընդամենը գնաճի քողարկում: