21 հոկտեմբերի 2010 - 15:42 AMT
Մոսկվան նոր քաղաքապետ ունի

Սերգեյ Սոբյանինը հաստատվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում: Գաղտնի քվեարկությունը տեղի է ունեցել Մոսկվայի քաղդումայի նիստում հոկտեմբերի 21-ին: Սոբյանինի օգտին է քվեարկել 32 պատգամավոր, դեմ՝ 2-ը: Մեկ պատգամավոր չի ներկայացել նիստին: Ընդամենը նիստին մասնակցել է 34 մարդ:

Երդման արարողությունը տեղի կունենա նույն օրը, ժամը 18:00-ին: Այդպիսով, Մոսկվան արդեն այսօր նոր քաղաքապետ կունենա: Մինչ ընտրվելը Սոբյանինն աշխատում էր Վլադիմիր Պուտինի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: