21 հոկտեմբերի 2010 - 17:33 AMT
Հայաստանում Microsoft Live@edu պլատֆորմն օգտագործում է ավելի քան 4 հազար մարդ

Հայաստանում Microsoft Live@edu համակարգում գրանցված է կրթության ոլորտի ավելի քան 4 հազար մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, համակարգից օգտվում են ինչպես դասախոսներ , այնպես էլ ուսանողներ և աշակերտներ: Ծառայությունը ներառում է անվճար փոստարկղ (10գբ յուրաքանչյուր օգտագործողի համար), ինչպես նաև 25 գբ ծավալով ֆայլերի անվճար պահպանում Windows Live SkyDrive-ում:

«Այս պլատֆորմի օգնությամբ , օրինակ, հիվանդության ապատճառով բացակայած ուսուցիչները Հայաստանի դպրոցներում ինտերնետով աշակերտների հետ դաս են անցկացնում»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը: