21 հոկտեմբերի 2010 - 17:41 AMT
Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,23 դրամ

Հոկտեմբերի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360 դրամ:

Ընդ որում, հոկտեմբերի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 360,23 դրամ, հոկտեմբերի 20-ի համեմատ նվազելով 0,31 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 505,11 դրամ է` աճելով 6,81 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,73 դրամ, ինչը հոկտեմբերի 20-ի ցուցանիշից շատ է 0,01 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: