21 հոկտեմբերի 2010 - 19:15 AMT
Թորբյորն Յագլանդ. Հայաստանը կանգնած է «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի ակունքներում

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Վերջինս Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` ԷդվարդՆալբանդյանըկարևորեց Երևանում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի անցկացումը և ընդգծեց, որ այն լավ հնարավորություն ընձեռեց Եվրոպայում ժողովրդավարության զարգացման շուրջ կարծիքների փոխանակման համար:

Թորբյորն Յագլանդն իր հերթին նշել է, որ Հայաստանը կանգնած է «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի ակունքներում: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին բարձր մակարդակով ֆորումը կազմակերպելու համար:

ԱԳ նախարարըՀայաստանի աջակցությունը հայտնեց Եվրոպայի Խորհրդի բարեփոխման գործընթացին` նշելով, որ դա անհրաժեշտ է կազմակերպության գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու համար:

Հյուրի խնդրանքովԷդվարդՆալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, և հիմնահարցն այլ հարթակներ տեղափոխելը վնաս կհասցնի ընթացող բանակցային գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: