Երևանում Թեղուտի անտառի և հայրենի բնության պաշտպանությանը նվիրված համերգ-հանրահավաք կկայանա: Ինչպես հաղորդում է Թեղուտի Պաշտպանության խումբը, ակցիային մասնակցելու են հայտնի հասարակական գործիչներ, հնչելու է ռոք և հեղինակային երաժշտություն և հումոր։ Իսկ համերգ-հանրահավաքից առաջ կցուցադրվեն տեսահոլովակներ, որոնցում տարբեր հեղինակավոր հասարակական և մշակութային գործիչներ խոսում են Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին` ժամը 17.00-ին, Կոմիտասի արձանին հարող տարածքում: