22 հոկտեմբերի 2010 - 13:15 AMT
Խոակին Բոգոսյանի «Զալցբուրգ» ակումբը Եվրոպայի լիգայում ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ

Հոկտեմբերի 20-ին «Զալցբուրգը», որտեղ հանդես է գալիս հայազգի ուրուգվայացի ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, Եվրոպայի լիգայում ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ:

A խմբում մրցաշարային դրությունը պարտավորեցնում էր երկու թիմերին խաղալ հաղթանակի համար, բայց թիմերին հաջողվեց մեկական գնդակ ուղարկել հակառակորդի դարպաս:

36-րդ րոպեին հաշիվը բացեցին «Զալցբուրգի» ֆուտբոլիստները, աչքի ընկավ Դուշան Շվենտոն, իսկ 47-րդ րոպեին Միլոշ Կրասիչը հավասարեցրեց խաղի հաշիվը:

Այս խաղից հետո A խմբում «Զալցբուրգը» մեկ միավորով զբաղեցնում է վերջին տեղը, իսկ խմբի առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը երեք խաղերում հավաքել է 7 միավոր: