22 հոկտեմբերի 2010 - 17:27 AMT
Երևանի կոնյակի գործարանն ավարտել է խաղողի մթերման գործընթացը

«Երևանի կոնյակի գործարանն ավարտել է խաղողի մթերման գործընթացը` ամբողջովին կատարելով իր պայմանագրային պարտավորությունները»,- հաղորդում է ԵԿԳ մամլո ծառայությունը:

Այս տարի ընկերությունն իր երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքների արդյունքում մթերել է 28 525 տ խաղող: Արմավիրի (Արմավիրի մարզ), Այգավանի (Արարատի մարզ) և Բերդի (Տավուշի մարզ) մասնաճյուղերում մթերվել է համապատասխանաբար 14 319 տ, 11 201 տ և 3005 տ խաղող:

Մթերումը Արմավիրի մասնաճյուղում մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, Այգավանի մասնաճյուղում 16-ին, Բերդի մասնաճյուղում 22-ին և ավարտվել է համապատասխանաբար հոկտեմբերի 9-ին, 7-ին և 13-ին:

Մթերման շրջանում մատակարարված խաղողի դիմաց գումարներն արդեն իսկ ամբողջովին փոխանցված են խաղողագործների բանկային հաշիվներին: Նշենք, որ մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել էր 130 դրամ` Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 120 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար: