23 հոկտեմբերի 2010 - 12:20 AMT
Վաշինգտոնն Անկարային՝ հրաժարում Հայոց ցեղասպանության ճանաչումից ՀՀՊ տեղակայման դիմաց

ԱՄՆ-ն մտադիր է Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել, եթե Թուրքիան հրաժարվի իր տարածքում տեղադրել հակահրթիռային պաշտպանության համակարգերը:

Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթը», ԱՄՆ վարչակազմն արդեն դիվանագիտական ուղիներով իրազեկում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան կախված է Իրանից, Իսրայելից ու Անկարայի վարքագծից ՀՀՊ-ների տեղակայման հարցում: Եթե այդ հարցերում Սպիտակ տունը առաջընթաց չտեսնի, չի բացառվում, որ մինչև տարեվերջ Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունվի Կոնգրեսում: Սակայն մինչ օրս պաշտոնական Անկարան հայտարարություն չի արել: