23 հոկտեմբերի 2010 - 14:18 AMT
Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի գավաթի եզրափակիչ

Հոկտեմբերի 23-ին Խարկովում տեղի կունենան բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները:

Եզրափակչում հանդես կգա երկու հայ բռնցքամարտիկ՝ Վոլոդյա Հայրապետյանը մինչև 64 կգ քաշային կարգում կհանդիպի ուկրաինացի Վյաչեսլավ Կիսլիցինի հետ, իսկ աշխարհի գավաթի գավաթակիր և աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Անդրանիկ Հակոբյանը 75 կգ քաշային կարգում Եվրոպայի գավաթի մրցանակի համար կպայքարի ուկրաինացի Եվգենի Խիտրովի հետ:

3-րդ տեղի համար պայքարում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը կհանդիպի Դենիս Շկարուբոյի հետ Ուկրաինայից, Դերենիկ Գիժլարյանը 52 կգ քաշային կարգում Գաիրբեկ Գերմախանովի հետ ՌԴ-ից, իսկ Արթուր Խաչատրյանը 81 կգ քաշային կարգում Պավել Բիկովի հետ ՌԴ-ից: