ԵԱՀԿ մասնակից պետությունների քաղաքական կամքն առանցքային գործոն է ձգձգված հակամարտությունների կարգավորման շուրջ կազմակերպության ջանքերի հաջողության համար: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ խորհրդաժողովում հայտնել է ձգձգված հակամարտությունների գծով գործող նախագահի ներկայացուցիչ Բոլատ Նուրգալիևը:
«Հանուն կազմակերպության կենսական շահերի մենք պետք է հաջողությամբ անցկացնենք գագաթաժողովն Աստանայում, իսկ թե դա որքանով հաջող կստացվի, ցույց կտա նրա զգալի ներդրումը եվրոատլանտյան ու եվրասիական տարածքում անվտանգության մեջ»,- ասել է Նուրգալիևը:
Նրա խոսքով, Ղազախստանը` որպես ԵԱՀԿ նախագահ, ճանաչում է հակամարտության միջնորդներին, «բայց որքան էլ համոզիչ հնչեն նրանց փաստարկները, կարելի է հասնել համաձայնությունների մի մասին միայն, եթե հակամարտությունների կողմերի քաղաքական կամքը պակասում է ամուր, համապարփակ կարգավորման համար», հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: