23 հոկտեմբերի 2010 - 16:39 AMT
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի բոլոր երեք ներկայացուցիչները երրորդ տեղի համար պայքարում պարտություն են կրել

Հոկտեմբերի 23-ին Խարկովում բռնցքամարտի Եվրոպայի Գավաթի խաղարկության ժամանակ կայացան երրորդ տեղի համար մենամարտերը:

Հայ բռնցքամարտիկներից Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը 2:9 հաշվով պարտվեց Դենիս Շկարուբոյին (Ուկրաինա), Դերենիկ Գիժլարյանը (52 կգ ք/կ) հրաժարվեց Գաիրբեկ Գերմախանովի (Ռուսաստան) հետ մենամարտից, իսկ Արթուր Խաչատրյանը (81 կգ ք/կ) 1:6 հաշվով պարտություն կրեց Պավել Բիկովից (Ռուսաստան):

Եզրափակչում հայ բռնցքամարտիկներից մինչև 64 կգ քաշային կարգում ելույթ կունենան Վոլոդյա Հայրապետյանը, որն իր ուժերը կչափի Վյաչեսլավ Կիսլիցինի (Ուկրաինա) հետ, և Աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ), որը Եվրոպայի գավաթակրի կոչման համար կպայքարի ուկրաինացի Եվգենի Խիտրովի հետ: