26 հոկտեմբերի 2010 - 13:32 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն չի սպառել իրեն, կարծում է Երվանդ Բոզոյանը

« Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, բայց երբ դա կլինի, ես չգիտեմ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ այդ պահը դեռ չի հասունացել: Նրա խոսքերով, շատ կարևոր է դա ճիշտ պահի կատարելը, քանի որ հակառակ դեպքում արդյունքը կարող է բացասական լինել: «Այսօր մեզ համար ձեռնտու չէ Ղարաբաղի անկախության ճանաչումը, քանի որ միջնորդները կվերաբերվեն դրան որպես ապակառուցողական քայլի, և մենք կհայտնվենք անցանկալի իրավիճակում»,- նշել է Երվանդ Բոզոյանը: Միաժամանակ նա ասել է, որ Ղարաբաղի անկախության ճանաչման համար հնարավոր առիթ կարող է լինել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը` նա ասել է, որ չի կարծում, որ առաքելությունը սպառել է իրեն: