26 հոկտեմբերի 2010 - 13:34 AMT
Վլադիմիր Կարապետյան. Ադրբեջանը կձգտի առավելագույնը քաղել Սարգսյան-Ալիև հանդիպումից

ՀՀ քաղաքացիներն իրականում չեն իմանա, թե ինչպես է ընթացել Սարգսյան-Ալիև հանդիպումն Աստրախանում, քանի որ բանակցությունները գաղտնի են հասարակության համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքերով, ընթացիկ տարվա հունիսից Ադրբեջանը ձախողել է հայկական կողմի հետ բանակցային գործընթացը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանը ստեղծել է ադրբեջանական կողմի համար անբարենպաստ իրավիճակ: «Հաշվի առնելով այդ փաստը և այն հանգամանքը, որ այս հանդիպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն է, ադրբեջանական կողմը հանդիպումից առաջ հնարավոր ամեն ինչ կանի իրեն շահավետ դիրք ապահովելու համար»,- հայտարարել է ՀԱԿ ներակայացուցիչը և հավելել, որ Ադրբեջանը ձգտելու է առավելագույնը քաղել այդ հանդիպումից: