26 հոկտեմբերի 2010 - 13:54 AMT
Հոկտեմբերի 25-ի երեկոյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում տեղի ունեցած կապի խափանումն ամբողջովին վերացված է

Հոկտեմբերի 25-ի երեկոյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում տեղի ունեցած կապի խափանումը նույն օրվա ժամը 20:30-ի դրությամբ վերացվել է: Այդ մասին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը:

Ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Հաղորդագրության համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվեց: Համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը: