Դավիթ Նալբանդյանը վստահ հաղթանակով նշանավորեց իր վերադարձը ATP Tour ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո:
Հոկտեմբերի 26-ին Open Sud de France-2010 մրցաշարի մեկնարկային ռաունդում ATP վարկանիշով 31 համար հանդիսացող Նալբանդյանը խաղացել է 68-րդ տեղը զբաղեցնող Մարսել Գրանոլյերսի հետ: Նալբանդյանը պարտության է մատնել Գրանոլյերսին երկու սեթերում 6:4, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 28 րոպե: Նա երկրորդ անգամ էր հաղթանակ տանում իսպանացու նկատմամբ, հաղորդում է gotennis.ru-ն:
Ներկա մրցումների երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը պետք է մրցի ֆրանսիական «դերբիում» ուժեղագույն թենիսիստի հետ, որում դեմ առ դեմ հանդիպելու են Նիկոլյա Մայուն և Ժիլ Սիմոնը:
Պետք է նշել, որ այս սեզոնում վերջին անգամ Նալբանդյանը խաղացել է սեպտեմբերի կեսին Դևիսի գավաթի Ֆրանսիա-Արգենտինա (5:0) կիսաեզրափակիչ խաղում: Այդ ժամանակ նա պարտվել էր Գաել Մոնֆիսին:
Մոնպելյեի մրցաշարից բացի մինչև այս սեզոնի վերջ Նալբանդյանը մտադիր է ելույթ ունենալ իսպանական Վալենսիայի և շվեյցարական Բազելի մրցաշարերում, ինչպես նաև Փարիզում, որտեղ նոյեմբերի 7-ին սկսվելու է «Մաստերսը»: