3 հուլիսի 2001 - 18:59 AMT
ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԹԵՀՐԱՆ
. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամիին հանձնելու նպատակով այսօր Թեհրան կմեկնի ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Պատվիրակության կազմում է նաեւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը: Թեհրանում Հայաստանի պատվիրակությունը կունենա մի շարք պաշտոնական հանդիպումներ: