27 հոկտեմբերի 2010 - 15:47 AMT
Վրասց նախարարը Թուրքիայում կքննարկի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության հարցը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Ինչպես հաղորդում է GHN, Նիկոլաիշվիլին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա տարածքային զարգացման ու արտաքին առևտրի նախարարների հետ: «Ես նաև հանդիպումներ կունենամ տրանսպորտի նախարարի հետ, որի հետ մենք կքննարկենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության հարցը, մասնավորապես, թուրքական կողմում 70-կիլոմետրանոց հատվածի և 4-կիլոմետրանոց թունելի կառուցման հարցը»,-ասել է նա: