27 հոկտեմբերի 2010 - 17:29 AMT
«Հատիսը» կրել է առաջին պարտությունը Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլում

Հոկտեմբերի 27-ին Երևանի «Հատիս» բասկետբոլի ակումբը Եվրոպայի գավաթի 2010-2011թթ. խմբային փուլում Նովոսիբիրսկում հանդիպել է «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ:

Գիա Ղազանչյանի սաները զիջել են մրցակիցներին բոլոր քառորդներում: Խաղն ավարտվել է 79:50 հաշվով, հաղորդում է fibaeurope.com-ը:

«Հատիսի» հաջորդ խաղը F խմբում տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանում Իսրայելի «Էլիտզուրի» հետ: