27 հոկտեմբերի 2010 - 18:03 AMT
Հայ մաքսավորները վերապատրաստում կանցնեն Ուկրաինայում

«Հայաստան առաքվող ապրանքների մեծ մասը տարանցումով անցնում է Ուկրաինայի տարածքով, այնուհետև, լաստանավով Իլյիչևսկից մինչև Փոթի ու հետո՝ Հայաստան: Նախատեսվում է ևս մեկ լաստանավային փոխադրում բացել Կերչում, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել դեպի Հայաստան գնացող ապրանքների հոսքը»,-ասել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության ղեկավար Իգոր Կալետնիկը Երևանում ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների 52-րդ նիստի ավարտին կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Ուկրաինայի միջև կազմում է 145 մլն դոլար, մինև ճգնաժամն այն կազմում էր 33 տոկոս 2009-ին, այսօր աճը կազմում է 10 տոկոս:

Բացի այդ, ըստ Կալետնիկի, նիստում պայմանավորվածություն էձեռք բերվել այն մասին, որ հայ մաքսավորներն առաջիկայում վերապատրաստում կանցնեն Ուկրաինայում: «Մենք գիտենք, որ հայկական մաքսային ծառայությունը այնպիսի կարևոր ուղղություն է զարգացնում, ինչպիսին կինոլոգիան է, քանի որ դա լրջորեն կբարելավի պայքարը մաքսային խախտումների ու մաքսանենգության հետ»,-ասել է նա: