27 հոկտեմբերի 2010 - 19:54 AMT
Հաղթանակի շնորհիվ «Բանանց-2»-ն Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը

Հոկտեմբերի 27-ին կայացել են ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի 19-րդ և 22-րդ տուրերի հետաձգված խաղերը:

«Փյունիկ-3»-ը Նարիրի մարզադաշտում 1:0 հաշվով զիջել է «Բանանց-2»-ին, իսկ «Փյունիկ-3»-ը 3:0 հաշվով հաղթել է «Շենգավիթին»:

Այդ խաղերից հետո առաջնության մրցաշային աղյուսակը 46 միավորով գլխավորում է «Արարատը», «Բանանց-2»-ն ունի 44 միավոր, «Գանձասար-2»-ը` 40 միավոր: