28 հոկտեմբերի 2010 - 18:22 AMT
Բաքվում դժգոհ են Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների չեզոք դիրքորոշումից Ղարաբաղի հարցում

Ռուսաստանը արդի Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, սակայն գործընկերության զարգացմանը խոչընդոտող հարցերից մեկն այն փաստն է, որ Մոսկվան մինչ օրս միանշանակ կերպով չի սատարում Բաքվի շահերին Ղարաբաղի հարցում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային և քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը:

«Կարող է արյդո՞ք Ռուսաստանն այսօր միանշանակ կերպով սատարել Ադրբեջանի շահերին: Կարո՞ղ է արդյոք ՌԴ-ն այսօր հայերին ագրեսորներ անվանել ու սատրել ադրբեջանցիների դիրքորոշմանը: Կարող է, եթե ցանկանա: Սակայն, Ռուսաստանի նման քայլը ինքնաբերաբար կվատթարացնի նրա հարաբերություններն այլ երկրների հետ: Ուստի, Ռուսաստանն, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների չեզոք դիրքորոշումից Ղարաբաղի հարցում»,-ասել է Հասանովը:

Ըստ Ալի Հասանովի, բոլոր համանախագահ երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևի քննարկման ժամանակ հրաժարվեցին քվեարկել նրա օգտին՝ բացատրելով դա չեզոքությամբ: «Այդ երկրները չպետք է չեզոք մնան, այդ երկրները ձևավորում են միջազգային իրավունքը, իսկ Ադրբեջանի միջազգային իրավունքը խախտված է: Մյուս երկրները հաշվի են առնում այդ առաջատարների երկրների կարծիքը»,-ասել է Հասանովը:

«Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող ազդել ՌԴ քաղաքականության վրա, մասնավորապես, ռուս-հայկական հարաբերությունների հարցում: ՌԴ հարաբերություններն այլ երկրների հետ չպետք է ազդեն Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վրա»,-ասել է Ալի Հասանովը: