29 հոկտեմբերի 2010 - 13:07 AMT
Հենրիխ Մխիթարյանը մարզվում է անհատական ծրագրով

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը երկու խաղ բաց թողեց «Շախտյորի» կազմում սուր ռեսպիրատորային հիվանդության պատճառով, մարզվում է անհատական ծրագրով:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ակումբի պաշտոնական կայքին ասել է, որ հոկտեմբերի 29-ի մարզումների ժամանակ հայտնի կդառնա, կկարողանա արդյոք կիսապաշտպանը օգնել նրանց հաջորդ խաղում:

Հոկտեմբերի 30-ին «Շախտյորը», որը վստահ առաջնորդում է Ուկրաինայի առաջնությունը, կհյուրընկալվի «Դնեպրին»: