29 հոկտեմբերի 2010 - 18:54 AMT
Իրանը համաձայնվել է վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ

Իրանը համաձայնվել է վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնոդրների «վեցյակի» հետ: Այդ մասին ասվում է նամակում, որը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ստացել է այդ խնդրի շուրջ իրանական կողմի գլխավոր բանախոս Սաիդ Ջալիլիից:

Ըստ Էշթոնի, իրանական կողմն արդեն պատրաստ է բանակցություններ սկսել նոյեմբերի 10-ից հետո «այն վայրում և այն ժամանակ, որը ձեռնատու է երկու կողմերին»: Ավելի վաղ Էշթոնն առաջարկել էր Ջալիլիին հանդիպել Վիեննայում նոյեմբերի 15-17, հաղորդում է BBC-ին: