30 հոկտեմբերի 2010 - 00:53 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն. Բայդենի հետ հեռախոսազրույցներում Հայաստանի նախագահը չի փորձել հետաձգել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցների սղագրությունը: Դեսպանատան հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին խոսել են երկու անգամ: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրաքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին : Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը հայ թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»: