Հոկտեմբերի 31-ին «Բյուրոկրատ» գրախանութում կկայանա ռոք երաժիշտ, լեգենդար «Ակվարիում» խմբի մենակատար Բորիս Գրեբենշիկովի հայերեն լեզվով թարգմանված բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը: Հայերենը դարձել է առաջին օտար լեզուն, որով թարգմանվել են երաժշտի բանաստեղծությունները:
Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Գրեբենշչիկովը, իր բանաստեղծությունների թարգմանությունը մեծ անակնալ է եղել նրա համար:
Երաժշտի բանաստեղծությունները թարգմանվել են Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: «Բորիս Գրեբենշչիկովի գրքի շնորհանդեսը և «Ակվարիում» խմբի համերգը նվեր են Հայաստանին»,- նշել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: