30 հոկտեմբերի 2010 - 18:15 AMT
McKinsey & Co.-ի ղեկավար. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում զարգացման փարոս

Հայաստանը մրցունակության մակարդակով աշխարհում 97-րդ տեղում է Գլոբալ մրցունակության ֆորումի գնահատականով, բայց միաժամանակ երկիրը փորձում է բարելավել իր դիրքերը, և նա բավական որակյալ մասնագետներ ունի այլ երկրների համեմատ: Այդ մասին Երևանում Հայաստանի Ազգային մրցունակություն հիմնադրամի երկրորդ համաժողովի ընթացքում ասել է McKinsey&Company խորհրդատվական ընկերության գլոբալ գրասենյակի տնօրեն Դոմինիկ Բարտոնը: «Եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանը տարբերվի տարածաշրջանի այլ երկրներից, ապա նա պետք է բարձրացնի մրցունակությունը և նվազեցնի երկրում կոռուպցիայի մակարդակը»- ասել է նա:

«Հայաստանը ռազմավարական առումով կարևոր աշխարհագրական դիրք ունի և նա պետք է դառնա տարածաշրջանում զարգացման փարոս: Եթե տարածաշրջանում կենտրոնակայաններ ստեղծելու հնարավորություն առաջանար, ես այն կհիմնեի հենց Հայաստանում, որովհետև մարդիկ այստեղ ողջամիտ են, տրամաբանական իրենց գործողություններում: Դուք պետք է այնպես անեք, որ 50 կետով որակապես տարբերվեք ձեր հարևաններից, այլապես կկազմեք տարածաշրջանի մոխրագույն քարտեզի մասը»,- ավելացրել է Բարտոնը: