31 հոկտեմբերի 2010 - 16:53 AMT
Հայերը գերադասում են հանգստանալ Թուրքիայում

Հայաստանից Թուրքիա այցելող տուրիստների թիվը տարեցտարի ավելանում է: 2010 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի 52 525 քաղաքացիներ Թուրքիա են այցելել, ինչը 11%-ով ավելի է անցյալ տարվա նույն շրջանի ցուցանիշի համեմատ:

Ինչպես գրում է armenews-ը, չնայած Իսրայելից տուրիստների թիվը նվազել է 90%-ով` կապված Գազայի սեկտորի միջադեպի հետ, հունվարից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Թուրքիա են այցելել ավելի քան 23 միլիոն տուրիստներ, ինչը 6%-ով ավելի քիչ է, քան անցյալ տարվա ցուցանիշը: