Հունական Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի 19 ներկայացուցիչներից 6 տարիքային կարգերում ամենահաջողը ելույթ ունեցավ Սամվել Տեր-Սահակյանը մինչև 18 տարեկանների շարքում: Նա 8.5 միավորով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Մինչև վերջին տուրը նա գլխավորում էր առաջնությունը, բայց վերջում միակ պարտությունը կրեց Ալեքսանդր Շիմանովից (Ռուսաստան) և զբաղեցրեց 2-րդ տեղը: Առաջնությունում Տեր-Սահակյանը 7 պարտիաներն ավարտել է իր օգտին և 3-ում խաղացել ոչ ոքի: Աշխարհի չեմպիոն դարձավ Զիերկ Սթևենը (ԱՄՆ), որն ուներ 9.5 միավոր: