Եթե ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններն արդյունք չտան, Բաքուն կօգտվի բոլոր հնարավորություններից «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար: Այդ նպատակով Զինված ուժերում տարվում է լուրջ նախապատրաստական աշխատանք: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հակամարտության լուծման համար Աբիևը չի բացառել ռազմական գործողությունները, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: