Կոնգրեսական Ադամ Շիֆֆը հպարտ է, որ ներկայացնում է այնպիսի մեծ համայնք, ինչպիսին ԱՄՆ հայ համայնքն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են կոնգրեսականի նախընտրական գրասենյակից: «Կոնգրեսականը շնորհակալ է հայ համայնքին աջակցության համար և ԱՄՆ հայերին կոչ է անում մասնակցել ընտրություններին»,- ասել են կոնգրեսականի գրասենյակից:
Կոնգրեսականի նախընտրական գրասենյակն ԱՄՆ հայերին կոչ է անում քվեարկել Ադամ Շիֆֆի օգտին, որպեսզի կոնգրեսականը հնարավորություն ունենա շարունակելու հայամետ գործունեությունն ԱՄՆ Կոնգրեսում: