2 նոյեմբերի 2010 - 17:29 AMT
Վարչապետը պատմել է եվրոպացի լրագրողներին Հայաստանի տնտեսական ու սոցիալական քաղաքականության մասին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը պատասխանել է եվրոպացի լրագրողների հնչեցրած շուրջ մեկ տասնյակ հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական և սոցիալական քաղաքականությանը, ՀՀ տնտեսության առաջնահերթություններին և զարգացման հեռանկարներին, տարբեր երկրների հետ ձևավորված երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։