3 նոյեմբերի 2010 - 16:53 AMT
Կոմանդոս. ԼՂՀ անկախությունը ճանաչելուց առաջ Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն, թե որ տարածքների սահմաններում են դա անելու

«Ես կողմ եմ Արցախի անկախության ճանաչմանը, սակայն, մինչ այդ Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն, թե որ սահմաններում են ճանաչելու ԼՂՀ-ն: Այն տարածքի շրջանակներում, որը դուրս եկավ Ադրբեջանի կազմից, թե այն տարածքի, որին հավելված են բոլոր ազատագրված տարածքները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, այդ հարցին պետք է մասնակից դառնա նաև հանրությունը: Կոմանդոսը նշել է, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը հնարավորություն կտա բարեկամ երկրներին, օրինակ, Լիբանանին, Սիրիային, Հունաստանին, հետևել նրա օրինակին:

Արկադի Տեր-Թադևոսյանը չի համաձայնվել որոշ փորձագետների այն կարծիքի հետ, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է պատերազմի հանգեցնել: «Պատերազմի են հանգեցնում միանգամայն այլ գործոններ»,-ասել է Տեր-Թադևոսյանը: