Վրաստանում շարունակվում է հայկական եկեղեցիների յուրացումը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության (RAA) երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը, այժմ վրացական կողմը որոշել է վրացի կաթոլիկներին հանձնել Ախալցիխեի հայկական Երևման Սուրբ Խաչ եկեղեցին և այն Վրաստանի կաթոլիկության կենտրոնի վերածել:
Ինչպես նշեց հայկական ճարտարապետության մասնագետը, վրացական իշխանությունները հայկական եկեղեցու հանդեպ սկսել էին պահանջներ ներկայացնել դեռևս անցյալ տարվանից, բայց միայն վերջերս են ցանկապատել եկեղեցին, որպեսզի այնտեղ շինարարական աշխատանքներ սկսեն: