28 հունիսի 2001 - 23:31 AMT
ԿՍՏԵՂԾՎԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
. Կառավարության ասօրվա նիստում հավանության է արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Նախատեսվում է, որ վարչապետի նախագահությամբ գործող խորհրդում կընդգրկվեն ոլորտի տեղական եւ օտարերկրյա մոտ 30 ընկերությունների
ներկայացուցիչներ, որոնք կիսամյակը մեկ անգամ միմյանց կփոխարինեն ռոտացիոն կարգով: