3 նոյեմբերի 2010 - 20:23 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը, ամենայն հավանականությամբ, կլինի Ջոն Բեյները

Կոնգրեսում միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը, ամենայն հավանականությամբ, կլինի հանրապետական Ջոն Բեյները:

Պալատի հանրապետական անդամները կընտրեն իրենց առաջնորդին հունվարին պաշտոնապես աշխատանքի անցնելուց հետո: Իրենց հերթին, դեմոկրատները կընտրեն խորհրդարանական փոքրամասնության առաջնորդին:

Ջոն Բեյները, որը Կոնգրեսում առաջին անգամ ընտրվել է 1994-ին դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակ, հայտնի է դարձել կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվ մասնակցությամբ, գրում է VOA News-ը: