8 նոյեմբերի 2010 - 12:43 AMT
Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Հայերի միության հոբելյանական երեկոյին

Ռուսաստանի Հայերի միության 10-ամյակին նվիրված տոնական հոբելյանական երեկոն տեղի կունենա նոյեմբերի 17-ին Մոսկվայում: Ինչպես հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը:

Հոբելյանական երեկոն տեղի կունենա Կրեմլի պետական պալատում: Համերգային ծրագրում ելույթ կունենան արվեստի գործիչներ Հայաստանից և Ռուսաստանից: