Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկրում ձևավորվել է արևելյան սուլթանության համակարգ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, ընտրողների մասնակցության ցածր տոկոսը վկայում է այն մասին, որ ադրբեջանական հանրությունն արդեն հաշտվել է այդ իրողության հետ: «Հավանաբար, ընտրողների մասնակցությունն այդ ընտրություններին կազմել է 30-35 տոկոս»,-ասել է փորձագետը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ փորձագետն ասել է, որ Հայաստանն ավելի շատ կողմնակիցներ ու դիրքային առավելություն կունենա այն դեպքում, եթե սկսվի երկկողմ հարաբերությունների հաստատման երկրորդ փուլը: