Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ժողովրդական ճակատի» ու «Մուսավաթի» առաջնորդներ Ալի Քերիմլին ու Իսա Ղամբարը չդարձան չորրորդ գումարման միլի մեջլիսի անդամներ: Այդ մասին են վկայում նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները:
Ընտրություններին մասնակցել է 2 480 205 ընտրող կամ ընտրողների 50,14 տոկոսը: 125 մանդատի համար պայքարում էր շուրջ 690 թեկնածու: Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, վստահորեն առաջատարի դիրքերում է «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որի ներկայացուցիչներն առաջին դիրքերում են 125 ընտրատարծքներից 74-ում:
Ադրբեջանի Ժողովրդական ճակատն ու «Մուսավաթ» կուսակցությունը հանդես էին գալիս միասնական ճակատով, սակայն, նրանց թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց:
Միակ ընդդիմադիր կուսակցությունը, որի ղեկավարը ներկայացված կլինի նոր խորհրդարանում, «Ումիդ» կուսակցությունն է, որի նախագահ Իգբալ Աղազադեն կիկին դարձավ իր կուսակցությունը ներկայացնող միակ պատգամավորը: